կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիան ավարտին կհասցնի Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծումը. Էրդողան

Թուրքիան ավարտին կհասցնի Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծումը. Էրդողան

Թուրքիան ավարտին կհասցնի իր հարավային սահմանների երկայնքով 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու ստեղծումը՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Մենք թույլ չենք տա ահաբեկչական միջանցք ստեղծել մեր սահմանների մոտ։ Մենք, անշուշտ, կավարտենք 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու ստեղծումը մեր հարավային սահմանների երկայնքով: Ահաբեկիչների ոչ մի հարձակում, ոչ ոք մեզ չի ստիպի հրաժարվել այդ ծրագրերից»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Ավելի վաղ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ԱՄՆ-ին կոչ է արել ըմբռնումով վերաբերվել Սիրիայում Անկարայի հնարավոր ռազմական գործողությանը։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնը քննադատել էր Թուրքիայի իշխանություններին՝ ռազմական գործողությունների նախապատրաստվելու համար։

  • Կիսվել: