շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքական լրատվամիջոցները փորձում են նսեմացնել հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հեղինակությունը

Թուրքական լրատվամիջոցները փորձում են նսեմացնել հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հեղինակությունը

Թուրքական իշխանական մամուլը ընդդիմության տնտեսական ծրագրերը վարկաբեկելու նպատակով փորձում է նսեմացնել ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի մասնագիտական վարկանիշը: Հայտնում է Էրմենիհաբերը։

Բանն այն է, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի տնտեսության զարգացման վերաբերյալ իր ծրագրերում մեծ տեղ է հատկացրել նաև Աճեմօղլուին՝ նրան ընդգրկելով իր կողմից նեկայացված կադրերի մեջ:
 
Թուրքական իշխանական քարոզչամեքենան պոլսահայ աշխարհահռչակ տնտեսագետին և ընդդիմությանը վարկաբեկելու նպատակով առաջ է քաշում այն թեզը, որ ավելի վաղ Տարոն Աճեմօղլուին օգնության խնդրանքով դիմել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն արդյունքում իբր Հայաստանի տնտեսությունն ավելի վատ վիճակում է հայտնվել:

  • Կիսվել: