հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքական լիրայի փոխարժեքը իջել է ռեկորդային ցածր մակարդակի

Թուրքական լիրայի փոխարժեքը իջել է ռեկորդային ցածր մակարդակի

Հինգշաբթի թուրքական ազգային արժույթը գերազանցել է իր անկման ռեկորդը՝ դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչեւ 19,02 լիրայի՝ ամերիկյան արժույթի մեկ միավորի դիմաց։ Այս մասին են վկայում բորսայական գործարքների առցանց տվյալները։

Վերջին ամսին թուրքական լիրան վաճառվում էր 18,80 - 18,88 սահմաններում։ Հերթական անկումը սկսվեց մարտի 5-ին, որից հետո լիրան սկսեց աստիճանաբար մոտենալ 19-ի սահմանին՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց։

Այս պահին լիրայի արժեքը պահպանվում է 18.99-ի սահմանին։

  • Կիսվել: