հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքական բանակը 2015 թ. հուլիսից Թուրքիայում, Իրաքի հյուսիսում և Սիրիայում ոչնչացրել է ավելի քան 37 հազար ահաբեկիչ. Աքար

Թուրքական բանակը 2015 թ. հուլիսից Թուրքիայում, Իրաքի հյուսիսում և Սիրիայում ոչնչացրել է ավելի քան 37 հազար ահաբեկիչ. Աքար

Թուրքական բանակը «Ճանկ, սուր» գործողության ընթացքում Իրաքում և Սիրիայում ոչնչացրել է 364 ահաբեկիչ՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նա գործողությունն անվանել է վերջին տարիների ամենամասշտաբայինը։

Աքարի խոսքով՝ օդային և ցամաքային հարվածների հետևանքով ոչնչացվել են Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների տեղակայման վայրերը, պահեստներն ու թաքստոցները:

Թուրքիայի ՊՆ ղեկավարը տեղեկացրել է նաև, որ տարեսկզբից ոչնչացվել է մոտ 4 հազար քուրդ զինյալ, իսկ 2015 թ. հուլիսից Թուրքիայում, Իրաքի հյուսիսում և Սիրիայում ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 37 հազար ահաբեկիչ:

  • Կիսվել: