երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շվեդիան և Ֆինլանդիան դեռ չեն կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու պարտավորությունները. Աքար

Շվեդիան և Ֆինլանդիան դեռ չեն կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու պարտավորությունները. Աքար

Թուրքիան կվավերացնի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ արձանագրությունները միայն այդ երկրների ստանձնած պարտավորությունների կատարումից հետո, ինչը մինչ օրս տեղի չի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Այդ պարտավորությունների կատարումից հետո մեր խորհրդարանը որոշում կկայացնի։ Մենք ուշադիր հետևում ենք Շվեդիայում և Ֆինլանդիայում տիրող իրավիճակին։ Ցավով ենք նշում, որ այդ երկրներում դեռ շարունակվում են սադրիչ գործողությունները։ Ակնկալում ենք, որ և Շվեդիան, և Ֆինլանդիան կոնկրետ քայլեր կձեռնարկեն»,- ընդգծել է Աքարը։

Նրա խոսքով՝ Ստոկհոլմի և Հելսինկիի հետ ստորագրված փաստաթղթերը ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության գործընթացի սկիզբն են միայն:

  • Կիսվել: