Թուրք-ուկրաինական ռազմավարական գործընկերությունը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանային և գլոբալ կայունության համար. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ «իմաստուն և ջերմ խոսքերի» համար, որոնք նա հղել է Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ ասված իր շնորհավորական ուղերձում:
Զելենսկին, մասնավորապես, նշել է. «Հարգարժա՛ն նախագահ, ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ թուրք-ուկրաինական ռազմավարական գործընկերությունը վճռորոշ նշանակություն ունի մեր ժողովուրդների, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ կայունության համար։
Մենք շնորհակալ ենք Ձեզ՝ խաղաղության հասնելու Ձեր անձնական ջանքերի համար և հուսով ենք, որ մեր համագործակցությունը կզարգանա բոլոր ոլորտներում»:


