շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թունիսի ափերի մոտ միգրանտների նավ է խորտակվել. զոհերի թիվը հասել է 11-ի

Թունիսի ափերի մոտ միգրանտների նավ է խորտակվել. զոհերի թիվը հասել է 11-ի

Թունիսի Սֆաքս նահանգի ափերի մոտ նավակի վթարի հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 11-ի, հայտնում է Թունիսի TAP գործակալությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել հինգ զոհի մասին։ Mosaique FM ռադիոկայանը գրել է, որ Սիդի Մանսուր գյուղի ափերի մոտ միգրանտներով փայտե նավ է խորտակվել։ Գործակալության տվյալներով՝ Սֆաքսի առափնյա պահպանության ստորաբաժանումները փրկել են 23 միգրանտների և ջրից դուրս բերել 11-ի դիերը, ևս յոթ մարդ համարվում է անհետ կորած:

Հուլիսի վերջին Թունիսի ներքին գործերի նախարար Քամալ ալ-Ֆաքին ասել էր, որ վերջին վեց ամսվա ընթացքում Թունիսի ափերի մոտ ծովից դուրս են բերվել 900 անօրինական միգրանտների դիեր, որոնք փորձել են նավով հասնել Եվրոպա։

  • Կիսվել: