Սեուտայում հարյուրավոր միգրանտներ ճամբար են հիմնել ժամանակավոր կացության կենտրոնի մոտ
Ավելի քան հազար միգրանտ է հավաքվել Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա քաղաքի ժամանակավոր կացության կենտրոնի մոտ՝ սպասելով ներս մտնելու հնարավորությանը, տեղեկացնում է EFE-ն:
Նշվում է, որ կենտրոնը գերբեռնված է, և հարյուրավոր միգրանտներ ճամբար են հիմնել կառույցի հարակից լեռներում։ Նրանց մեծ մասը Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրների քաղաքացիներ են։
Կենտրոնի տարածքը ուժեղացված պահպանության տակ է, իսկ մոտակա լողափը նույնպես զբաղեցրել են միգրանտները։
Նշենք, որ ավելի վաղ մի քանի տասնյակ մարդ փորձել էր ուժով ներխուժել կենտրոն։



