շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՏՏ ընկերությունների աշխատակիցները կկարողանան արտոնյալ հիփոթեք ձևակերպել․ ՌԴ վարչապետ

ՏՏ ընկերությունների աշխատակիցները կկարողանան արտոնյալ հիփոթեք ձևակերպել․ ՌԴ վարչապետ

Ռուսաստանում ՏՏ ընկերությունների աշխատակիցները կկարողանան արտոնյալ հիփոթեք ձևակերպել։ Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է Ria.ru-ն։

ՌԴ վարչապետը հավելել է, որ քաղաքացիները մինչև 27 տարեկան դառնալը տարկետում կարող են ստանալ զինվորական ծառայության զորակոչից ռուսական ՏՏ ընկերություններում աշխատելու ժամանակ, իսկ ՏՏ ընկերությունը երեք տարով կազատվի շահութահարկից և ստուգումներից։

Ավելի վաղ Միշուստինը հայտարարել էր, որ ՌԴ կառավարությունը պատրաստվել է պատժամիջոցներին և մոտ ժամանակներս կներկայացնի տնտեսությանն աջակցելու ծրագիրը:

  • Կիսվել: