շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփը Զելենսկիին հայտնել է, որ օգոստոսի 22-ին ցանկանում է եռակողմ գագաթնաժողով անցկացնել. աղբյուր

Թրամփը Զելենսկիին հայտնել է, որ օգոստոսի 22-ին ցանկանում է եռակողմ գագաթնաժողով անցկացնել. աղբյուր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի-ն և ԵՄ առաջնորդներին հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ ցանկանում է արդեն օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել: Այս մասին տեղեկացնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ խաղաղության պայմանները, որոնք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարադրել է նախագահ Թրամփի հետ գագաթնաժողովում, ներառում էին Ուկրաինայի ամբողջական դուրսբերումը իր երկու արևելյան մարզերից։

Հաղորդվում է նաև, որ Թրամփը երկուշաբթի Վաշինգտոնում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

  • Կիսվել: