շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թրամփը ուկրաինական ճգնաժամի «լուծում» է առաջարկել

Թրամփը ուկրաինական ճգնաժամի «լուծում» է առաջարկել

Իր ծավալուն ելույթում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ուկրաինական ճգնաժամի ուրույն «լուծում» է առաջարկել՝ ամերիկյան կործանիչների վրա չինական դրոշներ կախել եւ ուղարկել «Ռուսաստանը ռմբակոծելու ու գրողի ծոցն ուղարկելու»։

«Եվ հետո մենք կասենք՝ Չինաստանն արեց դա, դա մենք չենք արել, Չինաստանն արեց դա, եւ հետո նրանք կսկսեն կռվել միմյանց հետ, իսկ մենք կնստենք ու կնայենք»,- ասել է Թրամփը Նոր Օռլեանում հանրապետականների դրամահավաքի ժամանակ, որտեղ նա 84 րոպե խոսել է, հայտնում է The New York Times-ը:

Նա նաեւ հայտարարել է, որ եթե ինքը դեռ նախագահ լիներ, Պուտինը «երբեք չէր համարձակվի ներխուժել Ուկրաինա»։ «Ոչ ոք երբեք ավելի կոշտ չի եղել Ռուսաստանի հանդեպ, քան ես»,- ասել է Թրամփը։

  • Կիսվել: