հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Թրամփը խոստացել է կարգավորել իրավիճակը Ուկրաինայում մինչև երդմնակալությունը, եթե հաղթի ընտրություններում

Թրամփը խոստացել է կարգավորել իրավիճակը Ուկրաինայում մինչև երդմնակալությունը, եթե հաղթի ընտրություններում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է խաղաղության հասնել Ուկրաինայում մինչև իր երդմնակալությունը, եթե վերընտրվի երկրորդ ժամկետով։

«Ես կզբաղվեմ դրանով և կլուծեմ ուկրաինական հակամարտությունը, մինչև պաշտոնավարեմ: Որպես ընտրված նախագահ՝ ես կունենամ մեծ իշխանություն»,- ասել է նա ամերիկյան Merit Street Media հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ Ուկրաինայում իրավիճակը «սրվում է»։ «Նրանք հիմա զենք են վերցնում, որպեսզի կարողանան հարված հասցնել Ռուսաստանի խորքերը։ Ո՞ւր է գնում այս ամենը»,- ընդգծեց քաղաքական գործիչը։

«Մեր երկիրը համաշխարհային պատերազմի [ներքաշվելու] մեծ վտանգի առջեւ է։ Մենք ունենք մարդ [ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը], ով չպետք է զբաղվի այս հարցով»,- հավելել է Թրամփը։

  • Կիսվել: