երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թրամփը ռեկորդային թվով գրավ է վճարել

Թրամփը ռեկորդային թվով գրավ է վճարել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 175 մլն դոլար է ներդրել խարդախության գործով որոշումը բողոքարկելու համար: Այդ մասին երկուշաբթի հայտնել է «ABC» հեռուստաալիքը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Նշվում է, որ Թրամփը գրավն ապահովել է «Knight Specialty» ապահովագրական ընկերության միջոցով:

Փետրվարի 16-ին դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել Trump Organization ընկերության ակտիվների գնահատման ժամանակ խարդախության մեջ և պարտավորեցրել վճարել մոտ 355 մլն դոլար, ընդհանուր գումարը հասել է 454 մլն դոլարի՝ հաշվի առնելով տոկոսները: Թրամփը բողոքարկել է այդ որոշումը։ Դատարանը ապրիլի 15-ին դատաքննության օր է նշանակել այն բանից հետո, երբ նախկին նախագահը համաձայնել է գրավ վճարել այդ գործով որոշումը բողոքարկելու համար:

  • Կիսվել: