երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թրամփը Նենսի Փելոսիին մեղադել է Սենատում իմփիչմենթի անցկացման պայմաններ թելադրելու մեջ

Թրամփը Նենսի Փելոսիին մեղադել է Սենատում իմփիչմենթի անցկացման պայմաններ թելադրելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ՝ մեղադրելով նրան, որ փորձում է թելադրել հանրապետական Սենատի իմպիչմենտի պայմաններ։

«Խենթ Նենսին ցանկանում է Սենատում հանրապետական մեծամասնությանը թելադրել այս կեղծ իմպիչմենտի  պայմանները, - գրել է Թրամփը կիրակի Twitter- ում,- ընդ որում, (ներկայացուցիչների) պալատում, ունենալով ժողովրդավարական մեծամասնություն (նա)  հրաժարվում է բոլոր սահմանված  ընթացակարգերից `փաստաբաններ, վկաների ներգրավում։»

«Դեմկոկրատներց ցանկանում են, որ հենց դրանով էլ ամեն ինչ վերջանա։ Նրանց հետաքննությունը մեռած է, իսկ նրանց վարկանիշը՝ սարսափեցնող»,- ասվու է գրառման մեջ։ Ըստ որում Սպիտակ տան ղեկավարը դեմոկրատների աջակցության մակարդակի վերաբերյալ հատուկ տվյալներ չի ներկայացրել։ Սակայն վերջին հարցումները ցույց են տալիս, որ, մասնավորապես, իմպիչմենտի հարցով ամերիկացիների կարծիքը բաժանվել է կես-կեսի։ Օրինակ ՝ դեկտեմբերի 17-իդրությամբ ABC- ի և The Washington Post- ի ուսումնասիրությունների համաձայն, հարցվածների 49% -ը կարծում է, որ Կոնգրեսը պետք է իմպիչմենտի Թրամփին, իսկ 46% -ը հակառակ կարծիքին է:

Շաբաթ օրը նախագահը դեմոկատներին մեղադրեց  նրա դեմ առաջադրված մեղադրական եզրակացությունը վերին պալատ փոխանցելը միտումնավոր ձգձգելու մեջ։

 

  • Կիսվել: