շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ անձամբ հանդիպել Պուտինի հետ. աղբյուր

Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ անձամբ հանդիպել Պուտինի հետ. աղբյուր

ԱՄՆ նախագահ Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ անձամբ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո մտադիր է հանդիպել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, տեղեկացնում է The New York Times-ը։

Աղբյուրը նշում է, որ Թրամփն իր ծրագրերը բացահայտել է եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հանդիպումները տեղի կունենան առանց իր եվրոպացի գործընկերների մասնակցության։ Եվրոպացի առաջնորդները, որոնք փորձել են համակարգող դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցմանը նվիրված հանդիպումներում, կարծես թե համաձայն են Թրամփի հայտարարության հետ, հայտնել է աղբյուրներից մեկը։

Զելենսկիից բացի՝ այսօրվա հեռախոսազրույցին մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի առաջնորդը, Գերմանիայի կանցլերը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ինչպես նաև փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

  • Կիսվել: