երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Թրամփը հնարավոր է համարել Պուտինի և Զելենսկիի հետ եռակողմ հանդիպման անցկացումը

Թրամփը հնարավոր է համարել Պուտինի և Զելենսկիի հետ եռակողմ հանդիպման անցկացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ եռակողմ հանդիպումը։

Սպիտակ տան Հարավային մարգագետնում պատասխանելով լրագրողների՝ Պուտինի և Զելենսկու հետ հանդիպման հեռանկարների մասին հարցին՝ նա, մասնավորապես, ասել է. «Դա տեղի կունենա։ Բայց դա պետք է տեղի ունենար երեք ամիս առաջ»:

ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ նման հանդիպումը «պետք է տեղի ունենար երեք ամիս առաջ»։ Միևնույն ժամանակ Թրամփը խոստովանել է, որ առաջնորդների հանդիպումը կարող է տեղի ունենալ «2-3 ամսից»։

  • Կիսվել: