Թրամփի հետ բանակցություններից առաջ Զելենսկին հանդիպել է նրա հատուկ բանագնացի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգի հետ: Այսպիսով նա անցկացրել է նախնական քննարկում Օվալաձև աշխատասենյակում բանակցություններից առաջ, տեղեկացնում է УНИАН-ը:
Զելենսկին նշել է, որ երբ խոսքը մեկ եվրոպական երկրի համար խաղաղության մասին է, դա վերաբերում է Եվրոպայում բոլորին։ Ահա թե ինչու կա պատրաստակամություն «աշխատել հնարավորինս արդյունավետ»՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և հուսալի անվտանգության երաշխիքներ ստեղծելու համար, ասել է նաԼ
«Մենք քննարկել ենք մարտադաշտում ստեղծված իրավիճակը, մեր ուժեղ դիվանագիտական հնարավորությունները՝ Ուկրաինան և ամբողջ Եվրոպան՝ Ամերիկայի հետ միասին։ Ռուսաստանին կարելի է խաղաղության պարտադրել միայն ուժի միջոցով, և նախագահ Թրամփն ունի այդպիսի ուժ։ Մենք պետք է ամեն ինչ ճիշտ անենք, որպեսզի խաղաղությունն իսկապես տեղի ունենա»,-նշել է Զելենսկին:


