ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Տորնադոներ ԱՄՆ-ում. կա առնվազն 16 զոհ

Տորնադոներ ԱՄՆ-ում. կա առնվազն 16 զոհ

ԱՄՆ-ում առնվազն 16 մարդ է զոհվել Տեխասում և Օկլահոմայում հզոր տորնադոյի հետևանքով, տեղեկացնում է NBC News-ը։

Նշվում է, որ Հարավային հարթավայրերից մինչև Միջին Արևմուտք մոտ 138 միլիոն մարդ վտանգի տակ է ծանր եղանակային պայմանների պատճառով: Տորնադոյի նախազգուշացումներ են տրվել Իլինոյսի, Միսսուրիի, Արկանզասի, Միսիսիպիի, Ինդիանայի, Կենտուկիի, Լուիզիանայի և Թենեսիի որոշ հատվածներում:

Փոթորիկները ավերակ են դարձրել շենքերը, խափանվել է էլեկտրամատակարարումը, և ավելի քան 100 անտառային հրդեհներ են բռնկվել: Բաթլեր շրջանի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:

PowerOutage.us ընկերությունը, որը հավաքում է իրական ժամանակի տվյալներ էլեկտրաէներգիայի անջատումների վերաբերյալ, հայտնել է, որ միջին արևմուտքում և հարավում ավելի քան 300,000 բնակիչներ հոսանքազրկվել են:

Նշվում է նաև, որ միայն Միսսուրիում գրանցվել է մոտ կես տասնյակ տորնադո:

  • Կիսվել: