չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Տոկաեւը կոչ է արել՝ արգելք սահմանել նախագահի ազգականներին պետական պաշտոններ զբաղեցնելու նկատմամբ

Տոկաեւը կոչ է արել՝ արգելք սահմանել նախագահի ազգականներին պետական պաշտոններ զբաղեցնելու նկատմամբ

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն անհրաժեշտ Է համարում արգելք սահմանել պետության ղեկավարի ազգականների քաղաքական պաշտոններ զբաղեցնելու նկատմամբ։

«Պետության ղեկավարը պետք Է հանդես գա բոլոր քաղաքացիների համար հնարավորությունների հավասարության անխախտ երաշխիքով: Ուստի նախագահի մերձավոր ազգականների համար օրենսդրական արգելք կսահմանվի կիսապետական սեկտորում քաղաքական պետական ծառայողների և ղեկավարների պաշտոններ զբաղեցնելու նկատմամբ»,-ասել Է նա՝ մարտի 16-ին երկրի ժողովրդին հղած ուղերձով հանդես գալով խորհրդարանի պալատների համատեղ նիստում:

  • Կիսվել: