երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Տոկաևը զգուշացրել է, որ Կասպից ծովը ոչնչացման եզրին է

Տոկաևը զգուշացրել է, որ Կասպից ծովը ոչնչացման եզրին է

Կասպից ծովը ոչնչացման եզրին է, չի կարելի անտեսել դրա հետ կապված բնապահպանական խնդիրները։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, որն անցկացվում է Շուշիում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Մենք նշել ենք Կասպից ծովի լոգիստիկ ներուժի ավելացման կարևորությունը։ Միևնույն ժամանակ, անթույլատրելի է անտեսել դրա բնապահպանական խնդիրները: Ծովը գտնվում է ոչնչացման եզրին: Ամենակարևոր խնդիրը նրա շրջակա միջավայրի, բուսական և կենդանական աշխարհի պաշտպանությունն է։ Պետք է մշակել կոնկրետ լուծումներ՝ ուղղված Կասպից ծովի փրկությանը։ Ժամանակն է ակտիվացնել թյուրքական երկրների գիտնականների փոխգործակցությունը՛՛,-պետության ղեկավարի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

Տոկաևը նաև մտահոգություն է հայտնել Արալյան ծովի չորացման և նրա տարածքի անապատացման կապակցությամբ: ՛՛Պետք է ռեկուլտիվացնել էկոլոգիական աղետից տուժած տարածքը։ Կարևոր է արդյունավետ օգտագործել անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսները: Դրա համար անհրաժեշտ է ավելի լայնորեն կիրառել ջրախնայող տեխնոլոգիաները՛՛,-պարզաբանել է պետության ղեկավարը ։

Նրա խոսքով՝ մոլորակի կլիմայական իրավիճակն ընդհանուր առմամբ բարդանում է: ՛՛Անոմալ շոգը, անտառային հրդեհները, երաշտներն ու ջրհեղեղները, որոնք տեղի են ունենում աշխարհի տարբեր անկյուններում, ակնհայտորեն հաստատում են այդ միտումը։ Մենք պատրաստ ենք ամրապնդել համագործակցությունը թյուրքական աշխարհի հետ կլիմայի հարցերով։ Այս տարի մենք նախատեսում ենք ակտիվ մասնակցություն ունենալ Ադրբեջանում կայանալիք СОР29 կլիմայական համաժողովի աշխատանքներին: Ղազախստանը պատասխանատու է կլիմայի փոփոխության պարտավորություններին։ 2026 թվականին մենք ՄԱԿ-ի հովանու ներքո կանցկացնենք կլիմայի տարածաշրջանային գագաթնաժողով։ Վստահ եմ, որ մեր թուրք եղբայրներն ակտիվ մասնակցություն կունենան դրա աշխատանքին՛՛,-հավելել է Ղազախստանի առաջնորդը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: