կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Նաիր Տիկնիզյանը պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ

Նաիր Տիկնիզյանը պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ մինչև 2028 թվականը։ Այս մասին գրում է euro-football.ru-ն։

 «Инсайды от Карпа» թելեգրամյան ալիքը հրապարակել է այս հանդիսավոր պահի տեսանյութը։

26-ամյա Նաիր Տիկնիզյանը կնքել է աշխատանքային պայմանագիր, որը հաշվարկված է երեք մրցաշրջանի համար։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 700 հազար եվրո։

Տիկնիզյանի տրանսֆերի համար «Ցրվենա Զվեզդան» «Լոկոմոտիվին» կվճարի 1.7 միլիոն եվրո։ Գումարը կարող է աճել 500 հազարով՝ բոնուսային վճարումների շնորհիվ։

Մոսկովյան ակումբը նաև պահպանել է Նաիրի հաջորդ տրանսֆերի գումարի 10%-ը։

 

  • Կիսվել: