կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Բիլ Քլինթոնը քննադատել է ԱՄՆ-ին եւ Իսրայելին՝ կոչ անելով դադարեցնել «խաղաղ բնակիչների սպանությունը»

Բիլ Քլինթոնը քննադատել է ԱՄՆ-ին եւ Իսրայելին՝ կոչ անելով դադարեցնել «խաղաղ բնակիչների սպանությունը»

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կոչ է արել Թրամփին «մեղմացնել» Իսրայելի եւ Իրանի միջեւ առկա հակամարտությունը, հաղորդել է The New York Post-ը։

Նա թերահավատորեն է վերաբերվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Թրամփի՝ Մերձավոր Արեւելքում խաղաղության հասնելու մտադրություններին՝ կոչ անելով ԱՄՆ գործող նախագահին հանդարտեցնել իրավիճակը եւ դադարեցնել «քաղաքացիական անձանց սպանությունը»։

«Նախ՝ նրանք չեն խոսում Մերձավոր Արեւելքի խաղաղության բանակցությունների մասին, իսրայելցիները չեն պատրաստվում պաղեստինցիներին պետություն տալ»,- ասել է Քլինթոնը։

Նա վստահություն է հայտնել, որ Նեթանյահուն վաղուց էր ցանկանում կռվել Իրանի դեմ՝ իշխանության գլուխ հավերժ մնալու համար։

 

 

  • Կիսվել: