կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Իրանն սկսել է ավելի որակյալ հրթիռային հարվածներ հասցնել. լրատվամիջոց

Իրանն սկսել է ավելի որակյալ հրթիռային հարվածներ հասցնել. լրատվամիջոց

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան CNN-ի զրույցում հերքել է պնդումներն այն մասին, թե Իսրայելի դեմ արձակված հրթիռների քանակի նվազումը կապված է հրթիռների պաշարների կրճատման հետ։

«Իրանը փոխել է իր հրթիռային քաղաքականությունը եւ քանակը փոխարինել որակով»,- նրան մեջբերել է Ynet պարբերականը։ Շատ հրթիռներ արձակելու փոխարեն Իրանն օգտագործում է ավելի կատարյալ, գերճշգրիտ հրթիռներ կարեւոր ռազմական եւ ուժային կենտրոնների դեմ, ավելացրել է աղբյուրը։

«Մենք տեսանք, որ հրթիռ ենք արձակել, եւ այն հեշտությամբ անցել է պաշտպանության բոլոր համակարգերի միջով։ Իսրայելը չպետք է ուրախանա արձակված հրթիռների քանակի նվազմամբ»,- նախազգուշացրել է զրուցակիցը, փոխանցել է BBC-ն։

  • Կիսվել: