Թող աշխարհը մեզ 20 ամիս տա, հետո դատի՝ հաջողության հասե՞լ ենք, թե՞ ոչ. թալիբներ
Միջազգային հանրությունը պետք է թալիբներին 20 ամիս ժամանակ տա՝ նախքան նրանց կառավարության գործունեությունը քննադատելը: Այս մասին ասել է թալիբների ժամանակավոր կառավարությունում էկոնոմիկայի նախարար Քարի Դին Մոհամադ Հանիֆը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հանիֆը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք չենք խնդրում աշխարհին օգնել մեզ կամ համագործակցել մեզ հետ, ինչպես դա անում էր նախկին ռեժիմը։ Համաշխարհային հանրությունը 20 տարի շարունակ օգնել է նախկին իշխանություններին, բայց նրանք, միևնույն է, ձախողել են։ Թող աշխարհը մեզ 20 ամիս տա, հետո դատի՝ արդյոք մենք հաջողությա՞ն ենք հասել, թե՞ ոչ՛՛: