երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բախումներ են տեղի ունեցել թալիբների և իրանցի սահմանապահների միջև

Բախումներ են տեղի ունեցել թալիբների և իրանցի սահմանապահների միջև

Աֆղանստանի հարավ-արևմուտքում՝ Նիմրոզ նահանգում, թալիբների կողմնակիցները մարտի են բռնվել իրանցի սահմանապահների հետ, տեղեկացնում է Aamaj News-ը:

Նշվում է, որ բախումների պատճառով սահմանը փակվել է։ Թալիբները ձերբակալել են իրանցի սահմանապահներից մեկին։

Հավելենք, որ «Թալիբան» շարժման և Իրանի իշխանությունների ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել բախումների մասին տեղեկությունը:

  • Կիսվել: