հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Թենեսիում պտտահողմից զոհվել է ավելի քան 20 մարդ

Թենեսիում պտտահողմից զոհվել է ավելի քան 20 մարդ

Թենեսի նահանգում տեղի ունեցած պտտահողմի արդյունքում զոհվել է ավելի քան 20 մարդ: Կան մեծ ավերածություններ, գրում է «Ամերիկայի ձայնը»

Վերջերս հրապարակվել են տեսանյութեր Թենեսի նահանգի Նաշվիլ քաղաքի մոտ արձանագրված պտտահողմի վերաբերյալ, որը մեծ ավերածություններ է գործել նահանգում: Ըստ պաշտոնական աղբյուրների, քաղաքում վնասվել են ավելի քան 40 շենքեր:

Տեղի բնակիչները պատմում են, որ լսել են ուժեղ քամու ձայն, որից հետո պատսպարվել են տան նկուղային հարկում: Կարճ ժամանակ անց, երբ այն դադարել է, վերջիններս ականատես են դարձել մեծ ավերածությունների, որոնք գործել է պտտահողմը:

Անմիջապես ձեռնարկվել են փրկարարական աշխատանքներ: Քաղաքում փակվել են դպրոցները և պետական կառույցները, ինչպես նաև օդանավակայանը: Պտտահողմը վնասել է մեծ թվով ենթակառուցվածքների:

Տեղի իշխանությունները ձեռնարկում են միջոցառումներ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Բացվել են ժամանակավոր կացարաններ: Պտտահողմի արդյունքում 2 մարդ է զոհվել Նաշվիլ քաղաքում: Եվս 14 մարդ զոհվել է նահանգի այլ շրջաններում: Գրանցվել են բազմաթիվ ավերածություններ: Նախագահ Թրամփը խոստացել է մոտ օրերս այցելել բնական աղետից տուժած շրջաններ:

  • Կիսվել: