չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պտտահողմը հարվածել է ԱՄՆ Արկանզաս նահանգի Մոնետ քաղաքի ծերանոցին. կան զոհեր

Պտտահողմը հարվածել է ԱՄՆ Արկանզաս նահանգի Մոնետ քաղաքի ծերանոցին. կան զոհեր

Ուրբաթ օրը պտտահողմը հարվածել է ԱՄՆ Արկանզաս նահանգի Մոնետ քաղաքի ծերանոցին, առնվազն 2 մարդ է մահացել, ևս 5-ը՝ տուժել, տեղեկացնում է NBC-ն։

Նշվում է, որ պտտահողմը պոկել է կառույցի տանիքի մի մասը, փլուզել շենքի մի թևը։ Հինգ հոգի կարողացել է դուրս գալ կիսավեր շենքից, սակայն նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան։ Հաղորդվում է նաև, որ դեռ 20 մարդ կարող է գտնվել փլատակների տակ։

Դեպքի վայրում աշխատում են Արտակարգ ծառայությունների աշատակիցները:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին ամերիկացի օդերևութաբանները նախազգուշացրել էին Արկանզաս, Կենտուկի և Իլինոյս նահանգների մի շարք շրջաններում պտտահողմի հնարավորության մասին։

 

 

  • Կիսվել: