հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՄՆ-ում «հրե պտտահողմ» է նկատվել

ԱՄՆ-ում «հրե պտտահողմ» է նկատվել

Կալիֆորնիայի հյուսիսային շրջաններում «հրե պտտահողմ» է նկատվել, տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ վերջին շրջանում եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով ԱՄՆ-ի արևմտյան շրջաններում ուժեղ երաշտ և ռեկորդային բարձր ջերմաստիճան հաճախ է գրանցվում։

Վերջին տարիներին այս շրջաններում «հրե պտտահողմեր» բազմիցս են գրանցվել։ Ծխի և կրակի հողմապտույտ կարող է առաջանալ այնպիսի ծայրահեղ պայմաններում, ինչպիսին երաշտն ու բարձր ջերմաստիճանն են, որ այժմ առկա են ԱՄՆ-ի արևմուտքում։

Ինչպես նշել են փորձագետները՝ անտառային հրդեհների թվի աճից բացի՝ ակնկալվում է նաև հրդեհային պտտահողմերի քանակի աճ։

  • Կիսվել: