շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի կինը Ադրբեջանի քաղաքացի է

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի կինը Ադրբեջանի քաղաքացի է

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման նոր հանգամանքներ են բացահայտվել. Թեհրանի ոստիկանապետ Հոսեյն Ռահիմին ասել է, որ դեսպանատան վրա հարձակվողը Իրանի քաղաքացի է եղել, իսկ նրա կինը՝ Ադրբեջանի քաղաքացի:

Fardanews հարթակի փոխանցմամբ՝ այս տարվա ապրիլին հարձակվողի կինը գնացել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն ու տուն չի վերադարձել։

«Դեսպանատուն իմ բազմաթիվ այցելությունների ժամանակ նրանցից պատասխան չստացա և կարծեցի, որ կինս Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանն է և չի ցանկանում հանդիպել ինձ հետ։ Այսօր առավոտյան որոշեցի Կալաշնիկով ինքնաձիգով գնալ դեսպանատուն»,- պատմել է կալանավորը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվածն ասել էր, որ անձնական և ընտանեկան խնդիրներ ունի, ինչը պատրվակ է ծառայել իր արարքի համար։

  • Կիսվել: