ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ճապոնիայի ափերի մոտ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չորեքշաբթի Ճապոնիայի ափերի մոտ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հաչինոհե քաղաքից (հյուսիսային Աոմորի պրեֆեկտուրա) 124 կմ դեպի արեւելք՝ մոտ 239 հազար մարդ բնակչությամբ։ Աղբյուրը գտնվում էր 40 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի եղել։

  • Կիսվել: