կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուզբեկստանի Կաշկադարյա շրջանում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուզբեկստանի Կաշկադարյա շրջանում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուզբեկստանի Կաշկադարյա շրջանի Միրիշկոր շրջանում 4,6 մագնիտուդwv երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կանխատեսման մոնիտորինգի հանրապետական ​​կենտրոնը։

«Երկուշաբթի ժամը 11:29-ին Կաշկադարյա շրջանի Միրիշկորի շրջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել, երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում, որը գտնվել է Տաշքենդից 457 կմ հարավ-արևմուտք, կազմել է 4,6 բալ։ Օջախի խորությունը եղել է 8 կմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կենտրոնի տվյալներով՝ Կաշկադարյա շրջանում ցնցումները զգացվել են 2-3 բալ ուժգնությամբ։

  • Կիսվել: