կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կամչատկայի ափերի մոտ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի ափերի մոտ, 4,2 և 4,3 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տարածաշրջանային բաժանմունքը։

«Խաղաղ օվկիանոսում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 142 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 38 կմ խորության վրա: Երկրորդ ցնցումը տեղի է ունեցել մոտավորապես նույն վայրում մի քանի ժամ անց, որի ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ»,- ասվում է հաղորդագրությունում:

Բնակավայրերում ցնցումները չեն զգացվել։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել:

 
 

  • Կիսվել: