ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ադրբեջանը պակիստանաչինական JF-17 կործանիչներ է ձեռք բերել

Ադրբեջանը պակիստանաչինական JF-17 կործանիչներ է ձեռք բերել

Ադրբեջանը ձեռք է բերել առնվազն 7 պակիստանաչինական JF-17 կործանիչ։ Այս մասին են վկայում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած ուսումնական թռիչքների կադրերը, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Նշվում է, որ տեսանյութում երևում են առնվազն 5 JF-17 Block-III-ի նույնականացման համարները: Զորավարժությունների ընթացքում ներկայացվել է նաև 2 հատ երկտեղանոց ուսումնամարտական JF-17 (ենթադրաբար՝ JF-17 B) ինքնաթիռ։

Ինքնաթիռները տեղակայվել են Սումգայիթից ոչ հեռու գտնվող «Նասոսնայա» ավիաբազայում։

Ինչպես հայտնի է՝ Բաքվի և Իսլամաբադի միջև կնքված պայմանագիրը ենթադրում է 4,6 մլրդ դոլար արժողությամբ ընդհանուր առմամբ 40 ինքնաթիռի մատակարարում:

  • Կիսվել: