չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ճապոնիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Ռուսաստան մեկնելուց

Ճապոնիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Ռուսաստան մեկնելուց

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Ռուսաստան մեկնելուց՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին ասվում է գերատեսչությանկողմից երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախարարության դասակարգման համաձայն՝ ՌԴ ճանապարհորդության վտանգի մակարդակը բարձրացվել է երրորդի՝ 4 առավելագույնից։ Բացի այդ, Ճապոնիայի ԱԳՆ-ն նաև հորդորել է իր քաղաքացիներին «լքել Ռուսաստանը կոմերցիոն թռիչքներով՝ նկատի ունենալով, որ ապագայում հեռանալու հնարավորությունները կարող են սահմանափակվել»։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով մի շարք երկրներ նախկինում փակել էին իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Ճապոնիան, ըստ NHK հեռուստաալիքի, դեռ ուսումնասիրում է նման միջոցառումները՝ հաշվի առնելով մատակարարման շղթաների վրա ազդեցությունը։

  • Կիսվել: