ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ճապոնիան կսառեցնի եւս չորս ռուսական բանկերի ակտիվները

Ճապոնիան կսառեցնի եւս չորս ռուսական բանկերի ակտիվները

Ճապոնիան կսառեցնի եւս չորս ռուսական բանկերի ակտիվները, ինչի հետեւանքով բանկերի ընդհանուր թիվը, որոնց վրա Տոկիոն պատժամիջոցներ կդնի, կհասնի յոթի։ Այս մասին ասել է ֆինանսների նախարար Շունիչի Սուձուկին, հայտնում է BBC-ն։

Ֆումիո Կիսիդայի կառավարությունը հաստատել է ՎՏԲ-ի, «Սովկոմբանկ»-ի, «Նովիկոմբանկ»-ի եւ «Օտկրիտե»-ի ակտիվների սառեցման մասին որոշումը, ասվում է ֆինանսների նախարարության փաստաթղթում։ Բանկերի ակտիվների սառեցումն ուժի մեջ կմտնի ապրիլի 2-ից։
 
Ակտիվների սառեցման թիրախ են դարձել նաեւ տասնյակ մարդիկ, այդ թվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Ճապոնիան խստորեն կկատարի (պատժամիջոցները) G7-ի մյուս անդամների հետ միասին»,- ասել է Սուձուկին։
 
Որոշումն ընդունվել է ռուսական պետական «Պրոմսվյազբանկ»-ի եւ «Վնեշէկոնոմբանկ»-ի, ինչպես նաեւ ՌԴ ԿԲ ակտիվների սառեցման մասին կառավարության հայտարարությունից հետո։

  • Կիսվել: