երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ճապոնական քաղաքներից մեկում հինգ մարդ է տուժել վարազի հարձակման հետևանքով

Ճապոնական քաղաքներից մեկում հինգ մարդ է տուժել վարազի հարձակման հետևանքով

Ճապոնիայի Նագասակի պրեֆեկտուրայում գտնվող Օմուրա քաղաքում վարազի հարձակման հետևանքով հինգ մարդ է տուժել։ Ինչպես փոխանցում է NHK հեռուստաալիքը, ավելի քան 1 մետր հասակով վայրի կենդանին անտառից մտել է քաղաք և բանուկ փողոցներից մեկում հարձակվել անցորդների վրա։

Հաղորդվում է, որ տուժածների թվում կան նաև երկու տարեկան երեխա և 70-ամյա տղամարդ։ Վարազը հարձակվել է մարդկանց վրա՝ փորձելով կծել ու տրորել նրանց։ Բուժօգնություն ստանալու համար հիվանդանոց է դիմել չորս մարդ, նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում։

Վայրի կենդանին քաղաքն «ահաբեկել է» երկու ժամ, ինչից հետո նրան հաջովել է բռնել ու չեզոքացնել։ Վարազի հետագա ճակատագիրն անհայտ է։

  • Կիսվել: