հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանի հետ հակամարտության մեկնարկից ի վեր առաջին անգամ Ճապոնիա է ժամանել ադրբեջանական լցանավ

Իրանի հետ հակամարտության մեկնարկից ի վեր առաջին անգամ Ճապոնիա է ժամանել ադրբեջանական լցանավ

Ադրբեջանական նավթային լցանավն Իրանի հետ հակամարտության մեկնարկից ի վեր առաջին անգամ ժամանել է Ճապոնիա։ Այս մասին հաղորդել է Ճապոնիայի հանրային հեռուստաընկերությունը:

Ինչպես նշվում է՝ նավթը գնել է տեղական ENEOS նավթավերամշակման գործարանը, որը նաև երկրի խոշորագույն բենզալցակայանների օպերատորներից մեկն է։

Ըստ աղբյուրի՝ լցանավը մատակարարել է մոտավորապես 45,000 կիլոլիտր նավթ, որը համարժեք է Ճապոնիայի օրական նավթի սպառման 16 տոկոսին:

Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանից նավթի գնումը Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրների ֆոնին Ճապոնիայի նավթի մատակարարումները դիվերսիֆիկացնելու ջանքերի մի մասն է։

  • Կիսվել: