կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Թբիլիսիի քաղաքապետը Վրաստանի նախագահին անվանել է օտարերկրյա գործակալ

Թբիլիսիի քաղաքապետը Վրաստանի նախագահին անվանել է օտարերկրյա գործակալ

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ճեպազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անվանել է օտարերկրյա գործակալ, որը, նրա խոսքով, գործում է դրսի ուժերի հրահանգներով։

Կալաձեն, մասնավորապես, ասլ է. «Նա դրսի ազդեցության տակ գտնվող և դրսի ազդեցությամբ գործող մարդ է։ Նա տերեր ունի, և իրեն ինչ հրամայեն, դա էլ կանի։ Գործակալներն այլ ելք չունեն՝ անում են այն, ինչ իրենց ասում են։ Նրանք անգամ հարց տալու իրավունք չունեն»:

Վրաստանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը հաղթել է ձայների 53,93 տոկոսով։ Վրաստանի նախագահը հրաժարվել է ճանաչել ընտրության արդյունքները։

 

  • Կիսվել: