երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տարեվերջյան ամփոփիչ հարցում. Էրդողանը պարտվում է ընդդիմադիրներին

Տարեվերջյան ամփոփիչ հարցում. Էրդողանը պարտվում է ընդդիմադիրներին

Թուրքական «Yöneylem» վիճակագրական-հետազոտական ընկերությունը 2022-ի տարեվերջյան սոցհարցում է անցկացրել գալիք տարվա ընտրությունների վերաբերյալ: Ուսումնասիրությունն արվել է սույն տարվա դեկտեմբերի 22-27-ը, մասնակցել է 2400 մարդ երկրի 27 նահանգներից: 

Հարցին, թե «Առաջիկա ընտրություններին գործող նախագահ Էրդողանի օգտին կքվեարկե՞ք», մասնակիցների 51. 9%-ն ասել է, որ երբեք չի քվեարկի նրա օգտին:

Իսկ ընդդիմադիր թեկնածուի և Էրդողանի միջև ընտրություն կատարելիս մասնակիցների 50.7%-ը նշել է, որ ձայն կտա ընդդիմադիր թեկնածուի օգտին, իսկ 37.2%-ը՝ Էրդողանին, չկողմնորոշվածները կազմել են 8.7%: 

Եթե ընտրություններն անցկացվեն երկու փուլով, և ընդդիմադիր թեկնածուն լինի Քեմալ Քըլըչդարօղլուն («Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ), ապա մասնակիցների 45.2%-ը նշել է, որ կքվեարկի նրա օգտին և միայն 42.5%-ն է ասել, որ իր ձայնը կտա Էրդողանին:  

Էրդողանի ու Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և Էրդողանի ու Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ ունեցած ձայների հարաբերակցությունը համապատասխանաբար կազմել է 40.5% - 50.1% և 55.9% - 36.4%:

Այն հարցին, թե արդյոք երկիրը լավ է կառավարվում, մասնակիցների միայն 26.7%-ն է պատասխանել «այո», իսկ 56․6%-ը՝ «ոչ»։

Հիշեցնենք, որ 2023-ին Թուրքիայում սպասվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։

  • Կիսվել: