շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիան նախատեսում է սկսել սեփական տիեզերանավերի արտադրությունը․ Էրդողան

Թուրքիան նախատեսում է սկսել սեփական տիեզերանավերի արտադրությունը․ Էրդողան

Թուրքիան նախատեսում է սկսել սեփական տիեզերանավերի արտադրությունը․ այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Առաջին տիեզերագնացին տիեզերք ուղարկելը մեր առաջին քայլն էր նոր սերնդի պատրաստման գործում: Հուսով եմ, որ մենք կտեսնենք մեր հրթիռը տիեզերքում: Հուսով ենք, որ առաջիկա տարիներին կսկսենք արտադրել մեր սեփական տիեզերանավը»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ առաջին թուրք տիեզերագնաց Ալփեր Գեզերավչին տիեզերք է ուղարկվել այս տարվա հունվարի 19-ին՝ Թուրքիայի ժամանակով 00:49-ին։ Սպասվում է, որ նա Երկիր կվերադառնա այս շաբաթավերջին:

  • Կիսվել: