կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Տարածաշրջանում խնդիրների և լարվածության արմատական պատճառն օտար ուժերի և օտարերկրացիների ներկայությունն է. ԻԻՀ ԱԳՆ

Տարածաշրջանում խնդիրների և լարվածության արմատական պատճառն օտար ուժերի և օտարերկրացիների ներկայությունն է. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբի Բերիի հետ բանակցությունների ավարտին ելույթ ունենալով լրագրողների առաջ՝ դրական է գնահատել Իրանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների միջև բանակցությունները, հայտնում է ՛՛Մեհր՛՛-ը:

Նա ասել է. ՛՛Մենք վստահ ենք, որ օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում խնդիրների և լարվածության հիմնական պատճառն է՛՛:

Իրանցի նախարարը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ամբողջ սրտով կանգնած կլինի Լիբանանի կառավարության կողքին: ՛՛Լիբանանցի պաշտոնյաների հետ զրույցում ընդգծել ենք երկու երկրի միջև տարբեր ասպարեզներում համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը և կարևորել դիմակայության ճակատի հատուկ դերը սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում: Համոզված ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում՛՛,-ասել է Աբդոլլահիանը:
 
Անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև տեղի ունեցած բանակցություններին՝ նախարարը նշել է, որ ՛՛օտար ուժերի և օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանում խնդիրների և լարվածության արմատական պատճառն է՛՛:
 
 
 
 

  • Կիսվել: