շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանը դեմ է տարածաշրջանում օտար երկրների ներկայությանը. ԻԻՀ ԱԳ նախարարը՝ իր ադրբեջանցի գործընկերոջը

Իրանը դեմ է տարածաշրջանում օտար երկրների ներկայությանը. ԻԻՀ ԱԳ նախարարը՝ իր ադրբեջանցի գործընկերոջը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Աբդոլլահիանը խոսել է երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների կարևորագույն հարցերի շուրջ, տեղեկացնում է Tasnim-ը:

Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ խթանելու Ադրբեջանի հետ փոխգործակցությունը տրանսպորտի և տարանցման ոլորտում։

Նա նաև վերահաստատել է Իրանի դեմ լինելը տարածաշրջանում օտար երկրների ներկայությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանի երկրներն ի վիճակի են դրական մոտեցումներ կիրառել տարածաշրջանի խնդիրները ճիշտ լուծելու համար։

Ի թիվս այլ հարցերի՝ Աբդոլլահիանը խոսել է նաև երկու երկրների միջև Արաքս գետի ջրի սակավության ու աղտոտվածության ուսումնասիրության մասին:

Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է Իրանի հետ համագործակցության կարևորությունը։

 

  • Կիսվել: