շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունները հստակ սկզբունքներ ունեն. Իրանի ԱԳՆ

Տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունները հստակ սկզբունքներ ունեն. Իրանի ԱԳՆ

Չենք կարող սիոնիստական լրատվամիջոցի ասածների վրա հիմնվել և դիրքորոշում որդեգրել: Սիոնիստական ռեժիմի առնչությամբ մեր դիրքորոշումը հստակ է, տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունները հստակ սկզբունքներ ունեն: Սիոնիստական ռեժիմի անկայունացող գործողությունների վերաբերյալ մեր սպասելիքները փոխանցել ենք տարածաշրջանի հարևան երկրներին: Այս մասին ասուլիսի ժամանակ, պատասխանելով Իսրայելից Ադրբեջան զենքի մատակարարումների վերաբերյալ հարցին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին.

«Հույս ունենք տարածաշրջանի ու հարևան երկրները սիոնիստական ռեժիմի հետ իրենց հարաբերություններում բավարար և անհրաժեշտ ուշադրությունը կդարձնեն Իրանի զգայունությանը»,- ասել է նա:

Քանանիի խոսքով, դեսպանատան վրա հարձակման առնչությամբ Թեհրանը ադրբեջանական կողմին փոխանցել է, որ թյուրիմացությունները հարթելու, դեսպանատան գործունեությունը վերսկսելու համար պետք է առաջնահերթություն տրվի դատական ճանապարհով խնդրի կարգավորմանը և պետք է հեռու մնալ խնդրի շուրջ քաղաքական ու քարոզչական տեսակետներից:

  • Կիսվել: