շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տարածաշրջանային զարգացումների արդյունքները բխում են Լիբանանի շահերից. Աբդոլլահիան

Տարածաշրջանային զարգացումների արդյունքները բխում են Լիբանանի շահերից. Աբդոլլահիան

Լիբանանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանը համոզված է, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները բխում են Լիբանանի և ողջ տարածաշրջանի շահերից», գրում է parstoday.com-ը:

Ուրբաթ օրը, Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը Ամիր Աբդոլլահյանը և Լիբանանի նախագահ Միշել Աունը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային զարգացումներին և միջազգային պայմաններին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպմանն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Մենք ուշադիր հետևում ենք Լիբանանի զարգացումներին և այս երկրի կողքին ենք ինչպես դժվարին օրերին, այնպես էլ խաղաղ ժամանակ»։

Նա հավելել է. «Ստեղծված բարդ իրավիճակում մենք պատարստ ենք համագործակցել Լիբանանի հետ»:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումների ընթացքին, Աբդոլլահյանն ասել է. «Այդ իրադարձությունների արդյունքները բխում են տարածաշրջանի ու Լիբանանի շահերից: Մենք լավատեսորեն ենք տրամադրված տարածաշրջանի ապագայի ու բանակցությունների արդյունքների նկատմամբ»:

 

  • Կիսվել: