երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Թալիբան» շարժումը ցանկանում է օգնել ՀԱՄԱՍ-ին՝ գրավելու Երուսաղեմը

«Թալիբան» շարժումը ցանկանում է օգնել ՀԱՄԱՍ-ին՝ գրավելու Երուսաղեմը

Աֆղանստանը վերահսկող ՛՛Թալիբան՛՛ շարժումը, ըստ որոշ տվյալների, դիմել է Իրանին, Իրաքին և Հորդանանին՝ Իսրայել ՛՛անցում՛՛ կազմակերպելու համար, հայտնում է իսրայելական The Jerusalem Post թերթը, փոխացնում է Ինտերֆաքսը:

Մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններով՝ թալիբները ցանկանում են օգնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը և ՛՛գրավել Երուսաղեմը՛՛, և խնդրում են այդ երեք երկրներին աջակցել իրենց:

Շաբաթ օրը Գազայի հատվածից հրթիռային հարվածներ են հասցվել Իսրայելի հարավային և կենտրոնական շրջաններին։ Գազայի հատվածից տասնյակ պաղեստինցի գրոհայիններ բեռնատարներով և պարապլաններով ներխուժել են Իսրայելի տարածք։

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՛՛Երկաթե թրեր՛՛ գործողության մեկնարկի մասին՝ կապված ՀԱՄԱՍ-ի լայնածավալ հարձակումների հետ, իսկ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են Գազայի հատվածում երթևեկության օբյեկտների վրա:

Երկու կողմերն էլ հայտնում են բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին, որոնց թիվը գնալով աճում է:

 

  • Կիսվել: