Թաազիեի՝ կրոնական թեմայով թատերգության արարողություն Իրանում
Այս տարի նույնպես շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի օրն Իրանի ողջ տարածքում տեղի են ունենում Թաազիեի արարողություններ, գրում է parstoday.com-ը:
Թաազիեն հին արմատներ ունեցող կրոնական թեմայով թատերգություն է:
Իրանի արևմտյան Խոռամաբադի սգո արարողության կազմակերպիչ խումբը ամեն տարի բեմադրում է ամենամեծ թաազիեն՝ 500 մարդու մասնակցությամբ:
Այս տարի միջոցառումն անց է կացվել կորոնավիրուսի պատճառով կիրառված սահմանափակումների պայմաններում:
Ամեն տարի, այս կրոնական իրադարձությունը լայնորեն լուսաբանվում է թե ներքին թե արտասահմանյան լրատվամիջոցների կողմից: