երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում կանցկացվի

Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում կանցկացվի

Թուրքիայում հրապարակվող «Ակոս» հայկական թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում տեղի կունենա Ստամբուլում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Միջոցառումն անցկացվելու է Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին, Ստամբուլի Շիշլի շրջանի Օսմանբեյի թաղամասում՝ խմբագրատան նախկին շենքի դիմաց:

Ավելի վաղ գրավոր հայտարարությամբ հանդես էին եկել Հրանտ Դինքի ընկերները, ովքեր նաև միջոցառման կազմակերպիչներն են:

«Հրանտ Դինքին սպանողը, 17 տարի առաջ սպանություն կատարելիս, 17 տարեկան էր: Այսօր նա անխոչընդոտ շրջում է մեր մեջ: Դատավարության անվան տակ խայտառակ ներկայացում էր բեմադրվել: Հրանտ Դինքի սպանությունն այս երկրի պատմության մեջ բիծ է թողել: Մենք բողոքում ենք, մենք ապստամբում ենք, մենք արդարություն ենք պահանջում»,- ասված է հայտարարության տեքստում: 

  • Կիսվել: