ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դինքի սպանության գործով արդարացվածների հարցով փաստաբանների բողոքները դատարանը մերժել է

Դինքի սպանության գործով արդարացվածների հարցով փաստաբանների բողոքները դատարանը մերժել է

Ստամբուլի շրջանային 2–րդ դատարանը մերժել է Հրանտ Դինքի փաստաբանների եւ մեղադրյալների բոլոր բողոքները։

Ինչպես հայտնում է Ստամբուլի «Ակոս»–ը, Հրանտ Դինքի սպանության գործով վճիռը հրապարակվելուց հետո, Դինքի փաստաբանները բողոքարկել էին ամբաստանյալների մի մասի նկատմամբ արդարացման եւ ազատ արձակման որոշումները եւ պահանջել չեղարկել դրանք։

Դատարանը քննելով կողմերի բողոքները՝ մերժել է բոլորը։ Պարզապես մի քանի ամբաստանյալների գործով որոշ փաստաթղթերի կեղծման հետ կապված նոր քննությունն է նշանակվել։

Դինքի փաստաբանները հայտնել են, որ դիմելու են Վճռաբեկ դատարան։

  • Կիսվել: