երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրանտ Դինք Հիմնադրամը փոքրամասնությունների իրավունքներին նվիրված համաժողով կանցկացնի Ստամբուլում

Հրանտ Դինք Հիմնադրամը փոքրամասնությունների իրավունքներին նվիրված համաժողով կանցկացնի Ստամբուլում

Հրանտ Դինքի սպանությունից հետո ստեղծված «Հրանտ Դինք» հիմնադրամը Ստամբուլում նոյեմբերի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «Հանրապետության 100-ամյակին փոքրամասնություններին իրավունքները» խորագրով միջազգային համաժողով է անցկացնելու: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Համաժողովում քննարկվելու է 3 հիմնական թեմա: Դրանցից առաջինը փոքրամասնությունների իրավունքների պատմական և հայեցակարգային զարգացումն է և այդ համատեքստում ի հայտ եկած խնդիրները:

Երկրորդը՝ փոքրամասնությունների իրավունքների զարգացումն ու այդ համատեքստում ի հայտ եկած խնդիրները:

Այս թեմայի շրջանակներում ուսումնասիրվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Թուրքիայում ապրող տարբեր փոքրամասնությունների ունեցած իրավունքները, դրանց կրած փոփոխությունները, խնդիրները, որոնց բախվել են փոքրամասնությունները, միջազգային զարգացումները և դրա ազդեցությունը փոքրամասնությունների իրավունքների վրա:

Իսկ երրորդ հիմնական թեման հասարակության և խտրականության դեմ պայքարն է:

Համաժողովին մասնակցելու է նաև Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փոքրամասնությունների հարցերով նախկին հատուկ զեկուցող Ֆերնանդ դե Վարենը, ով հանդես է գալու նաև ելույթով:

Նշենք, որ պլանավորվող համաժողովն անցկացվելու է թուրքերեն և անգլերեն թարգմանությամբ: Այն ուղիղ եթերով ցուցադրվելու է հիմնադրամի յութուբյան էջում և կայքում՝ զուգահեռաբար և՛ անգլերեն և՛ թուրքերեն:

Մասնակցության համար գրանցումներն ընդունվելու են մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 14:00-ն:

Հրանտ Դինքը եղել է պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն տպագրվող միակ շաբաթաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայում ապրող հայ մտավորականներից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով:

Նա բազմից անդրադարձել է նաև 1915-ին Թուրքիայի կողմից 1.5 միլիոն հայերի կազմակերպված ցեղասպանությանը: 

Դինքը սպասնվել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում: 

  • Կիսվել: