երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստամբուլում կանցկացվեն միջոցառումներ՝ ի հիշատակ Հրանտ Դինքի

Ստամբուլում կանցկացվեն միջոցառումներ՝ ի հիշատակ Հրանտ Դինքի

Ստամբուլի «Ակոս» հայկական թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 16-րդ տարելիցի (հունվարի 19) կապակցությամբ հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն: Այս մասին հայտնում է «Ակոս»-ը, փոխանցում է Էրմենիհաբերը:

Այդ միջոցառումների շրջանակներում հունվարի 11-ին Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կցուցադրվի գրող և ռեժիսոր Ումիթ Քըվանչի «Հիշողությունը քիչ է. ֆիլմ Հրանտ Դինքի համար» կինոֆիլմը: Ցուցադրումից նախատեսված է, որ տեղի կունենա քննարկում ռեժիսորի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Թուրքիայում նա մշտապես բացահայտ խոսել է 1915-ի հայոց ցեղասպանության մասին։ Մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:

Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը դատապարտել էին նաև օտարերկրյա պետությունների ղեկավարները և միջազգային հանրությունը։

  • Կիսվել: